Ցիպրասը Հունաստանում իրավիճակը համեմատել է «փոքր հեղափոխության» հետ
Աշխարհ
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երկրում տեղի ունեցողն անվանել է «փոքր հեղափոխություն»: Ժողովրդին հղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ երկրի իշխանությունները նպատակադրված չեն դուրս գալ եվրոգոտուց, և խոստացել է համաձայնության հասնել վարկատուների հետ հանրաքվեից հետո երկու օրվա ընթացքում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով՝ ինքը պատրաստ է վարկատուների հետ փոխզիջման, սակայն պայմանագիրը պետք է կետեր պարունակի ֆինանսավորման կարիքների ապահովման մասին:
«Ես կհարգեմ ցանկացած արդյունք և կսկսեմ անհրաժեշտ գործընթացները»,- հավելել է Ցիպրասը:
Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովում հայտարարել են Հունաստանին տեխնիկական օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին` հանրաքվեից հետո բանակցությունների վերսկսման դեպքում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան