Ադրբեջանում տուբերկուլյոզից 372 մարդ է մահացել
Աշխարհ
Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն հայտնել է, որ 2014 թվականին այդ երկրում տուբերկուլյոզից 372 մարդ է մահացել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով report.az կայքը, դա նշանակում է, որ Ադրբեջանում բնակչության յուրաքանչյուր 100 հազարին տուբերկուլյոզով վարակվելու 4 դեպք է ընկնում:
2013 թվականին Ադրբեջանում տուբերկուլյոզից մահացել է 378, 2012 թվականին՝ 373, 2011 թվականին՝ 577, 2010 թվականին՝ 709 մարդ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան