Ֆիլիպիններում լաստանավի խորտակման զոհերի թիվն անցել է 40-ից
Աշխարհ
Առնվազն 42 մարդ է զոհվել Ֆիլիպիններում լաստանավի խորտակման հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 3-ին հաղորդել է EFE գործակալությունը: Եվս 11 մարդ անհայտ կորած է համարվում:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Kim Nirvana լաստանավը, որի վրա եղել 173 ուղևոր, հուլիսի 2-ին խորտակվել է Օրմոկ քաղաքից դեպի Կամոտես կղզի ուղևորվելու ճանապարհին: Նավը ջրասույզ է եղել ափից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:
Նախնական տվյալների համաձայն՝ աղետի պատճառ է դարձել սաստիկ ալեկոծությունը ծովում, սակայն, Ֆիլիպինների իշխանություններն արդեն հայտարարել են, որ առայժմ չի կարելի բացառել մարդկային գործոնը: Կատարվում է հետաքննություն:
Նավապետը և նրա անձնկազմը կալանքի տակ են գտնվում Ֆիլիպինների ծովային առափնյա պահպանության օբյեկտներից մեկում, հաղորդել է «Ինտերֆաքսը»:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր