Վրացիները հպարտանում են ԱՄՆ-ի և Վրաստանի միջև հաստատված սերտ հարաբերություններով. Ղարիբաշվիլի
Վրաստան
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ այդ երկրի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է, որ վրացիները հպարտանում են ԱՄՆ-ի և Վրաստանի միջև հաստատված սերտ հարաբերություններով: Նա նաև ասել է, թե անգնահատելի է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի դեմոկրատացման ճանապարհին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին:
Ղարիբաշվիլին ԱՄՆ-ի ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ, նշելով, որ Վաշինգտոնը Վրաստանի գլխավոր ռազմավարական դաշնակիցն է:
«Մեծ շնորհակալություն եմ հայտնում դեսպանին և ձեզ բոլորիդ Վրաստանին աջակցելու համար: Ամերիկան Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերն է, և անգնահատելի է ձեր ավանդը մեր հարաբերությունների խորացման ու զարգացման գործում»,-հայտարարել է Ղարիբաշվիլին:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր