FBI-ն ավելի քան 4 մլն դոլար կվճարի 5 ցանցահենների մասին տեղեկատվության դիմաց
Աշխարհ
FBI-ը պատրաստ է 4.2 մլն դոլար վճարել 5 ցանցահենների մասին տեղեկատվության դիմաց, որոնց թվում են նաև 2 ռուսներ: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:
3 մլն դոլար կվճարվի Եվգենի Բոգաչովի գտնվելու վայրի մասին տեղեկատվության դիմաց, ով մեղադրվում է ավելի քան 1 մլն համակարգիչներ վարակած բոտնետի ստեղծման մեջ: «Հատկապես վտանգավորների» հնգյակում են նաև Նիկուլայե Պոպեսկուն (1 մլն դոլար պարգևավճար), Ալեքսեյ Բելանը (100 հազար դոլար), Պետերիս Սախուրովսը (50 հազար դոլար), Շայլեշ Կումար Ջայնը (50 հազար դոլար):
Ցանցահենները մասնակցել են վնասակար ծրագրային ապահովումների ստեղծմանը, կեղծ համացանցային աճուրդներին, վիրուսային ծրագրերի ստեղծմանը, որոնց շնորհիվ նրանք շորթել են օգտատերերի գումարները:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր