ԱՄՆ-ում ուղղաթիռ է կործանվել. օդաչուն մահացել է
Աշխարհ
Ամերիկյան Կոլորադո նահանգում շտապօգնության ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով օդաչուն մահացել է: Այս մասին հաղորդում է ABC 7-ը:
Փրկարար ծառայության տվյալներով, վթարի հետևանքով տուժել են ուղղաթիռում գտնվող բուժքույրն ու բուժեղբայրը: Ուղղաթիռում հիվանդներ չեն եղել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան Ֆրիսկո քաղաքում շտապօգնության ուղղաթիռ էր կործանվել: Ականատեսների խոսքով՝ ուղղաթիռը չի կարողացել բարձրություն հավաքել, ընկել է մեքենաների կայանատեղիի վրա ու այրվել: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ փրկարարները:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)