Հունաստանի` եվրոգոտուց դուրս գալը լուրջ հարված կլինի ԵՄ-ի հեղինակությանը. Շտայնմայեր
Աշխարհ
Հունաստանի՝ եվրոգոտուց դուրս գալը մեծ հարված կհասցնի ԵՄ-ի հեղինակությանը: Tagesspiegel պարբերականի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
«Եթե նույնիսկ մենք կարողանանք հաղթահարել իրադարձությունների նման զարգացումը ֆինանսական և քաղաքական տեսանկյուններից, դա սարսափազդու ազդանշան կլինի ԵՄ-ի սահմաններից դուրս գտնվող երկրների համար»,- նշել է Շտայնմայերը:
«Եվրոպան աշխարհի տարբեր մասերում կարող է կորցնել հարգանքն ու վստահությունը»,- նախազգուշացրել է նա:
Շտայնմայերը քննադատել է ստեղծված իրադրությունում Հունաստանի նախարարների կաբինետի գործունեությունը՝ նշելով, որ անփորձության և արմատական հռետորաբանության խառնուրդը բանակցությունները փակուղի տարան:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր