Ստամբուլում միջադեպից հետո չինացի զբոսաշրջիկներին նախազգուշացում է արվել
Աշխարհ
Թուրքիայում Չինաստանի դեսպանատունը ճամփորդական նախազգուշացում է արել իր քաղաքացիներին այն աբանից հետո, երբ որոշ զբոսաշրջիկներ ենթարկվել են «հարձակման և հալածանքի»՝ Ստամբուլում հակաչինական ցույցերի ժամանակ: Այս մասին հայտնում է CNN-ը:
Չինական և թուրքական կառավարությունները տարաձայնություններ ունեն ույղուրների (մահմեդական էթնիկ խումբ, որն ապրում է Չինաստանի հեռավոր արևմտյան Սինցզյան նահանգում) հանդեպ Չինաստանի վերաբերմունքի հետ կապված:
Չինաստանի դեսպանատունն իր կայքում հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի չինացի զբոսաշրջիկները պետք է տեղյակ լինեն իրենց անվտանգության մասին և խուսափեն Թուրքիայում միայնակ զբոսնելուց: Այն նաև խորհուրդ է տվել նրանց մոտ չգնալ ցուցարարներին և չլուսանկարել նրանց:
Շաբաթավերջին Ստամբուլում անցկացվել են մի շարք հակաչինական բողոքի ցույցեր՝ հաջակցություն ույղուրների:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր