Հունաստանի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել
Աշխարհ
Հունաստանում հուլիսի 5-ին կայացած հանրաքվեից հետո երկրի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, նախարարն իր բլոգում գրել է, որ հպարտությամբ է կրում վարկատուների ատելությունը: «Ես լիովին աջակցում եմ վարչապետ Ալեքսիս Ցիպրասին, ֆինանսների նոր նախարարին և մեր կառավարությանը»,- ասել է Վարուֆակիսը:
Մինչ հանրաքվեն Վարուֆակիսը հայտարարել էր, որ հրաժարական կտա, եթե հույները կողմ քվեարկեն ԵՄ-ի առաջարկություններին: Թեպետ հույները հետևել են վարչապետ Ցիպրասի հորդորին և դեմ քվեարկել, այնուամենայնիվ, Վարուֆակիսը որոշել է լքել նախարարի պաշտոնը: Հունաստանի կառավարության անդամների մեջ Վարուֆակիսը միշտ ամենակոշտն է տրամադրված եղել եռյակի գործողություններին: Նա բազմիցս մեղադրել է վարկատուներին ահաբեկչության մեջ՝ նշելով, որ այդ կերպ նրանք ցանկանում են ստորացնել հույներին:
Հուլիսի 5-ին Հունաստանում կայացած հանրաքվեի ժամանակ երկրի քաղաքացիների 61,3 տոկոսը դեմ է քվեարկել դեֆոլտից խուսափելու համար եռյակի առաջարկություններին:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր