Թբիլիսիում բնակելի շենքի փլուզվելու հետևանքով մարդիկ են զոհվել
Վրաստան
Թբիլիսիում Մարզապալատի մոտ շենքի փլուզման հետևանքով, ըստ նախնական տվյալներով, չորս մարդ մնացել է փլատակների տակ: Մեկին հաջողվել է հանել փլվածքի տակից: Մնացած երեքը զոհվել են:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Գրուզիա Online»-ը, հայտարարել է Վրաստանի արտակարգ իրավիճակների գծով գործակալությունը:
Միջադեպի վայրում աշխատում են փրկարարները և շտապօգնության հաշվարկները:
Շենքի վրա, որի մի մասը փլուզվել է, ծրագրվում էր կառուցել ևս երկու հարկ, ինչի համար շինարարները 24-ժամյա աշխատանքներ էին տանում:
ԶԼՄ-ները հայտնել են, որ ծրագրվում էր շենքը վերածել հյուրանոցի:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան