Պուտինը հաստատել է Վրաստանի հետ հանցագործներին փոխադարձաբար հանձնելու պայմանագրից հրաժարումը
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Վրաստանի հետ հանցագործներին փոխադարձաբար հանձնելու պայմանագրից հրաժարվելու որոշումը, գրում է Газета.Ru-Ն:
«Ընդունել Ռուսաստանի կառավարության առաջարկությունը վրացական կողմին նախազգուշացնելու մասին, որ Ռուսաստանը մտադիր չէ լինել Ռուսաստանի ու Վրաստանի միջև 1996 թվականի մարտի 19-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրի մասնակից, որը նախատեսում է ազատազրկված անձանց հանձնում»,-ասված է փաստաթղթում:
Ավելի վաղ որոշումը հաստատել էր կառավարությունը, ինչից հետո փաստաթուղթն ուղարկվել էր Պուտինին:
Ներքին գործերի նախարարությանը հանձնարարվել է վրացական կողմին զգուշացնել նախագահի որոշման մասին:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ