Եվրոպայի առաջատար ֆոնդային ինդեքսները նվազում են Հունաստանում կայացած հանրաքվեից հետո
Աշխարհ
Stoxx Europe 600 համաեվրոպական ինդեքսը, որը միավորում է «հին Եվրոպայի» 18 արդյունաբերապես զրագացած երկրների 600 խոշոր, միջին և փոքր ընկերություններ, սակարկությունների ընթացքում 1,59 տոկոսով իջել է՝ մինչև 377,33 կետ՝ նվազագույնը փետրվարի 17-ից ի վեր, տեղեկացնում է «Արմենպրեսը»:
Լոնդոնի ֆոնդային սակարանի գլխավոր ինդեքսը (FTSE100) իջել է 0,77 տոկոսով, Ֆրանկֆուրտինը (DAX) 1,5 տոկոսով, Փարիզինը (CAC 40)՝ 1,63 տոկոսով: Բացի դրանից, դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը նվազել է 0,51 տոկոսով՝ մեկ եվրոյի դիմաց մինչև 1,1057 դոլար:
Եվրոպայի ֆոնդային հարթակներում նվազումը տեղի է ունենում Հունաստանում կայացած հանրաքվի արդյունքների ֆոնի վրա:
Նեդրողները կրճատում են դիրքերը ռիսկային ակտիվներում՝ երկյուղ կրելով, թե իրադրաձությունների հետագա շղթան կարող է հանգցնել եվրոյի համար անդառնալի հետևանքների, նշել է «Պրոմսվյազբանկի» վերլուծաբան Իլյա Ֆրոլովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել