Հալեպում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն. կա 25 զոհ
Աշխարհ
Հալեպում «Ջեբհաթ Ալ-Նուսրա» խմբավորման մահապարտ գրոհայինն իրեն պայթեցրել է զինված ուժերի պահակակետի մոտ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ զոհերը զինծառայողներ են և սիրիական բանակի դաշնակցային ուժերի ներկայացուցիչներ: Բազմաթիվ մարդիկ տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել:
Աղբյուրները նշում են, որ Սիրիայի զինված ուժերը կանխել են քաղաքը զավթելու ահաբեկչական խմբավորումների փորձը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել