Թունիսը պատ կկառուցի Լիբիայի հետ սահմանի վրա` ԻՊ-ից պաշտպանվելու համար
Աշխարհ
Թունիսի իշխանությունները որոշում են կայացրել Լիբիայի հետ սահմանի վրա պատի կառուցման վերաբերյալ՝ Սուս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Հաբիբ Էսիդը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ պատի երկարությունը կլինի 168 կմ, իսկ շինարարությունը կավարտվի մինչև տարեվերջ:
Նա նշել է, որ պատը պետք է մի գործիք դառնա` «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների ներթափանցմանը հակազդելու համար:
Ավելի վաղ, Թունիսի ՊՆ-ն հայտարարել է Լիբիայի հետ սահմանի հուսալի պաշտպանության մասին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան