ԵՄ-ն բարեփոխումների նոր ծրագիր է պահանջել Հունաստանից
Աշխարհ
Բրյուսելում կայացած արտահերթ գագաթնաժողովի արդյունքում, որի ընթացքում քննարկվել է Հունաստանի ճգնաժամը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ ինքը կտրականապես դեմ է եվրագոտուց Հունաստանի դուրս գալուն: Սակայն, ըստ նրա, արդեն իսկ մշակվել է սցենար, համաձայն որի Հունաստանը լքում է եվրագոտին: Դա կանխելու համար, Հունաստանը մինչև հուլիսի 10-ի առավոտյան պետք է ներկայացնի բարեփոխումների ծրագրի վերաբերյալ առաջարկություններ, որոնք անհրաժեշտ են ֆինանսական օգնություն ձեռք բերելու համար. փոխանցում է LifeNews-ը:
Հիշեցնենք, որ Եվրոպական Միության երկրների առաջնորդները հանդիպելու են Բրյուսելում կիրակի օրը, հուլիսի 12-ին: Վերջնական գագաթնաժողովին կորոշվի Հունաստանի ճակատագիրը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան