Ռուսաստանից դեպի Թուրքիա զբոսաշրջիկների հոսքը պակասել է
Աշխարհ
Ընթացիկ տարվա առաջին 5 ամսում Ռուսաստանից դեպի Թուրքիա զբոսաշրջիկների հոսքը 28 տոկոսով պակասել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան մշակույթի և զբոսաշրջության գծով խորհրդական Ալփեր Օզքանը:
«Հունվար-մայիս ամիսների համար պաշտոնական վիճակագրության համաձայն' 2014 թվականի նույն ժամանակաշրջանում Ռուսաստանից Թուրքիա է այցելել 1,118 մլն մարդ, իսկ այս տարի նրանց թիվը կազմել է 801 հազար հոգի: Այսպիսով, վերջին 5 ամիսներին զբոսաշրջիկների հոսքը 28 տոկոսով պակասել է»,- ասել է թուրք դիվանագետը:
2014 թվականին Թուրքիա են այցելել 3,278 մլն ռուսաստանցի զբոսաշրջիկներ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան