Էկվադորում Հռոմի պապի պատարագը կես միլիոն ունկնդիր է հավաքել
Աշխարհ
Հռոմի Ֆրանցիսկոս պապն Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում պատարագ է մատուցել գրեթե կես միլիոն լսարանի առաջ: Հուլիսի 7-ին այս մասին հաղորդել է Associated Press-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Արդեն լուսաբացին Բիսենտենարիո զբոսայգում, որտեղ պետք է տեղի ունենար արարողությունը, հավաքվել էր 320 հազար մարդ: Շատերը զբոսայգում քահանայապետի ելույթին սպասել են գիշերվանից՝ չնայած տեղատարափ անձրին:
Ֆրանցիսկոսը Լատինական Ամերիկայի կաթոլիկներին միասնության՝ որպես իսկական հավատի լավագույն դրսևորման կոչ է արել: Քահանայապետի խոսքով՝ քրիստոնյաները պետք է «ընդունեն ուրիշ մարդկանց, բուժեն վերքերը, կառուցեն կամուրջներ, ամրապնդեն կապերը և փոխադարձաբար թեթացնեն միմյանց բեռը»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան