Հարավային Կորեայում ութ օրվա ընթացքում առաջին անգամ կորոնավիրուսից երկու մարդ է մահացել
Աշխարհ
Կորեայի Հանրապետությունում (ԿՀ) շնչուղիների մերձավորարևելյան համախտանիշի կորոնավիրուսի հարուցած բարդություններից հուլիսի 7-ին մահացել է 50 և 70 տարեկան երկու մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ինչպես հաղորդել է առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությունը, երկրում վարակի զոհերի թիվն ավելացել է մինչև 35:
Դրա հետ մեկտեղ, հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվում արդեն մի քանի օր անընդմեջ: Ընդամենը երկրում վարակվել է 186 մարդ, ևս 811-ը գտնվում է տնային կարանտինում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան