Եմենի հակամարտության հետևանքով զոհվել է 1500 խաղաղ քաղաքացի. ՄԱԿ
Աշխարհ
Եմենում զինված հակամարտությունը և սաուդցիների ու նրանց դաշնակիցների հետագա օդային հարվածները խլել են երկրի 1500 խաղաղ քաղաքացիների կյանքը. 3600 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ, գրեթե 1 մլն մարդ դարձել է փախստական: Այդպիսի տվյալներ է հաղորդում Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի ղեկավարությունը. փոխանցում է vesti.ru-ն:
Խաղաղ քաղաքացիները շարունակում են զգալ հակամարտության ողջ ծանրությունը, պատմել են ՄԱԿ-ի փորձագետները: Միայն հունիսի 17-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում զոհվել է առնվազն 92 մարդ, այդ թվում, 18 կին և 18 երեխա: Մոտ 180-ը վիրավորվել է, այդ թվում, 43 կին և 30 երեխա, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Հնգօրյա հումանիտար հրադադարից հետո, որը հայտարարվել էր հուլիսի 2-ին, և օդային հարվածների վերսկսումից հետո, միայն երկուշաբթի, հուլիսի 7-ին, ռմբակոծության և վերգետնյա բախումների ընթացքում զոհվել է առնվազն 176 մարդ, այդ թվում, բազմաթիվ խաղաղ բնակիչներ:
Լուրջ հարված է հասցվել ենթակառուցվածքին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան