Եվրոպան ունի հունական հարցի շուրջը համաձայնության գալու վերջին շանսը. Տուսկ
Աշխարհ
Եվրոպան ունի Հունաստանի վերաբերյալ համաձայնության գալու վերջին շանսը, Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Այսօր մեզ միասնություն է անհրաժեշտ ոչ այն պատճառով, որ դա հիանալի գաղափար է, այլ այն պատճառով, որ դա պարտադիր պայման է կոնկրետ որոշումների ընդունման համար:
Առանց Հունաստանի վերաբերյալ միասնության չորս օր հետո մենք կարթնանանք ուրիշ Եվրոպայում: Դա իրոք վերջին զարթուցչն է մեզ համար և Հունաստանի համար: Մեր վերջին շանսը: Ես ցանկանում եմ ասել, որ վերջին շանսի ընթացակարգը հենց հիմա սկսվեց. (Եվրախմբի ղեկավար Երուն) Դեյսելբլումը Հունաստանից ստացել է ESM-ի ծրագրի պաշտոնական հարցումը: Ես կարծում եմ, որ դա լավ նշան է»,- ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան