Սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 4 միլիոնը
Աշխարհ
Սիրիացի փախստականների թիվը հարևան երկրներում գերազանցել է 4 միլիոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսը՝ նշելով, որ 2015թ.-ի վերջին ցուցանիշը հնարավոր է հասնի 4,27 միլիոնի:
Գուտերեսի խոսքով սա փախստականների թվի ամենամեծ ցուցանիշն է վերջին քառորդ դարում: «Այս բնակիչները կարիք ունեն համաշխարհային աջակցության, ապրում են ահավոր պայմաններում, ծայրահեղ աղքատության մեջ»,- նշել է նա՝ ավելացնելով, որ փախստականների մեծամասությունը բնակվում է Լիբանանում, Հորդանանում, Իրաքում, Թուրքիայում, Եգիպտոսում: 270 հազար սիրիացիներ ապաստան են խնդրել Եվրոպայում: Բացի այդ, 7,6 միլիոն սիրիացի գաղթական է դարձել իր երկրի ներսում:
Նրա խոսքով՝ Թուրքիայում բնակություն է հաստատել ավելի քան 1,89 միլիոն մարդ: Միայն հունիս ամսին թուրքական սահմանը հատել է 24 հազար սիրիացի: Լիբանանում սիրիացի փախստականների թիվը հասել է 1,17 միլիոնի, Հորդանանում՝ 630 հազարի, Իրաքում' 250 հազարի, Եգիպտոսում' 132 հազարի, Հյուսասյին Աֆրիկային այլ երկրներում' 24 հազարի:
Գուտերեսը նշել է, որ Հորդանանում 630 հազար փախստականների 86 տոկոսը աղքատության մեջ գտնվում' օրական ստանալով 3,2 դոլար եկամուտ:
Սիրիական հակամարտության չորս տարիների ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան