Պուտինն անվանել է ԲՌՀՉՀ-ի գլխավոր խնդիրները
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել ԲՌՀՉՀ-ի (անգլ.՝ BRICS, հինգ արագ զարգացող պետությունների խումբ՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) երկրների արհմիությունների ներկայացուցիչների հետ, հայտնում է РЕН ТВ-ն:
«Համագործակցությունը սոցիալական ոլորտում, աշխատանքի և զբաղվածության խնդիրները մեզհամար առաջնահերթություն են, ինչպես նաև ցանկացած կառավարության համար: Ի վերջո, դա մեր նպատակն է: Նախագահության ընթացքում, մենք փորձել ենք այդ ուղղություններով ԲՌՀՉՀ-ի համատեղ աշխատանքի մեջ առավելագույնս ներգրավել արհմիություններին, բիզնես և ուսումնական շրջանակներին, երիտասարդական կազմակերպություններին», - ասել է Պուտինը:
Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ 2016 թվականի հունվարին Ռուսաստանի նախաձեռնությամբ կանցկացվի աշխատանքի նախարարների և ԲՌՀՉՀ-ի զբաղվածության առաջին համաժողովը:
«Այդ հանդիպումը նվիրված կլինի որակյալ աշխատատեղերի ստեղծմանը, աշխատանքի շարժունակության բարձրացմանը և սոցիալական ինտեգրման գործընթացների կարգաբերմանը», - ընդգծել է պետության ղեկավարը:
2015 թ. հուլիս 8-ից 10-ը Ուֆայում կանցկացվեն ԲՌՀՉՀ և ՇՀԿ գագաթաժողովները, որոնց որպես պետության ղեկավար կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան