Լոնդոնի մետրոն մեկ օրով դադարեցրել է աշխատանքը
Աշխարհ
Լոնդոնում մետրոպոլիտենի ավելի քան 20 հազար աշխատակիցներ մասնակցում են գործադուլի: Նրանք ղեկավարությունից պահանջել են վերանայել աշխատանքի դիմաց վճարման պայմանները` կապված սեպտեմբերի 12-ից հանգստյան օրերին մետրոյի շուրջորյա աշխատանքի հետ: Այս մասին տեղեկացնում է podrobnosti.ua կայքը:
Քաղաքային իշխանությունները հրահանգել են գործադուլի անցկացման պահին «սառեցնել» ճանապարհների վրա բոլոր վերանորոգման աշխատանքները և հրամայել են բաց բթողնել լրացուցիչ ավտոբուսներ:
Նշվում է, որ Լոնդոնի մետրոն չի գործելու մինչև հինգշաբթի երեկոյան, սակայն, նույնիսկ գործադուլի պաշտոնական ավարտից հետո, շարժումը լիովին չի վերականգնվելու:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան