Ամերիկացի ուռուցքաբանին 175 տարվա ազտազրկում է սպառնում` կեղծ ախտորոշումների համար
Աշխարհ
Ամերիկացի ուռուցքաբան Ֆարիդ Ֆաթանը կեղծ ախտորոշումներ էր անում հիվանդներին` հայտարարելով, որ նրանք հիվանդ են քաղցկեղով, և բուժում էր նշանակում, որը նրանց, ըստ էության, անհրաժեշտ չի եղել: Նրա հիվանդներից մի քանիսը մահացել են, մյուսները հաշմանդամ են դարձել:
Բժիշկը մեղադրվում է փողերի լվացման, խարդախության և հանցավոր մտադրության մեջ, հաղորդդում է ABC-ն: Նա խաբեությամբ ձեռք է բերել միլիոնավոր դոլարներ: Իսկ իր հիվանդներից շատերն այժմ լուրջ առողջական խնդիրներ ունեն, որոնց դեմ պետք է պայքարեն ամբողջ կյանքում:
Հիվանդների ցուցմունքներից հետևում է, որ նրանցից ոմանք ընդհանրապես քաղցկեղ չեն ունեցել, իսկ մյուսներին Ֆաթան բուժում էր հիվանդության բոլորովին այլ տեսակից, հիվանդների մեկ այլ խմբին նա նշանակում էր դեղամիջոցներ և պրոցեդուրաներ, որոնք անհրաժեշտ չեն եղել: Մասնավորապես, բժիշկը քիմիոթերապիայի և ճառագայթման էր ուղարկում նրանց, ում դա պետք չէր:
Այդ ամենի համար բժիշկը ստանում էր միլիոններ` պետական Medicare ծրագրի շրջանակներում, և համարվում էր երկրի ամենաբարձր վարձատրվող ուռուցքաբաններից մեկը: Երկու տարվա ընթացքում նա հարստացել է 25 մլն դոլարով:
Ըստ մեղադրանքի, ավելի քան 500 մարդ է տուժել բժշկի գործողություններից, մինչև նրա 2013 թ. ձերբակալությունը: Դատախազությունը խնդրել է նրա նկատմամբ մաքսիմալ պատիժ սահմանել`175 տարվա ազատազրկում: Փաստաբանները պահանջում են 25 տարվա ազատազրկում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան