Մյունխենում հայտնվել են նույնասեռական զույգերի պատկերող լուսացույցեր (լուսանկարներ)
Աշխարհ
Բավարիայի մայրաքաղաք Մյունխենի փողոցներում հայտնվել են արտասովոր լուսացույցներ, որոնց վրա պատկերված են հոմոսեքսուալ և լեսբի զույգեր:
Ինչպես հայտնի է դարձել LifeNews-ին, այդ կերպ Մյունխենի իշխանությունները որոշել են սրել զբոսաշրջիկների հետաքրքրությունը ամենամյա «գեյ շքերթի» հանդեպ, որը տեղի կունենա այնտեղ գալիք հանգստյան օրերին:
Ակցիան նախաձեռնողը Գերմանիայի Կանաչների կուսակցությունն է: Նորարարության դեմ հանդես են եկել Քրիստոնեական սոցիալական միության անդամները, սակայան նրանք այդպես էլ չեն կարողացել հաղթահարել այդ նախաձեռնությունը: Այդ մտահղացման համար ծախսվել է 10 հազար եվրո:
Առաջին ոչ ավանդական լուսացույցները հայտնվել են Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` Եվրատեսիլ երգի մրցույթի բացման նախօրեին, որի հաղթողն անցյալ տարի դարձավ Կոնչիտա Վուրսթը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան