Աֆղանստանի նախագահը հայտարարել է ԻՊ-ի երկու առաջնորդների ոչնչացման մասին
Աշխարհ
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է, որ իշխանությունները վերջին երեք օրերի ընթացքում վերացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության երկու առաջնորդներին: Այս մասին տեղեկացնում ՌԻԱ «Նովոստին»:
«Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ վերջին երեք օրերի ընթացքում մենք արդյունավետ պայքար ենք իրականացրել «Իսլամական պետության» դեմ, և ոչնչացրել ենք խմբավորման երկու կարևորագույն ղեկավարներին», - ասել է նախագահը:
Այդ մասին նա հայտարարել է ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված ձևաչափով հանդիպման ժամանակ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան