ՌԴ-ն ու Ֆրանսիան «Միստրալների» հարցով համաձայնության նախագիծ են մշակել. աղբյուր
Աշխարհ
Ռուսաստանն ու Ֆրանսիան «Միստրալ» տիպի ուղղաթիռակիրների հարցով համաձայնության նախագիծ են մշակել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում առկա աղբյուրին:
Գործակալության զրուցակցի խոսքով` փաստաթուղթը կստորագրվի երկու երկրների նախագահների կողմից հավանություն ստանալուց հետո: Աղբյուրը նշել է, որ կողմերը փաստաթուղթը պետք է ստորագրեն մինչև հուլիսի 10-ը:
Ավելի վաղ Ֆրանսիայի ՊՆ-ն «Միստրալների» հարցով պայմանագրի խզման վնասները գնահատել էր 1.2 մլրդ եվրո:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան