Գերմանիայում` ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ օգտագործվում էին սիբիրախտի սպորներ. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Գերմանիայի տարածքում` ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ, ԱՄՆ-ի զինվորականները բազմիցս օգտագործել են սիբիրախտի մահացու սպորներ, գրում է գերմանական Bild թերթը:
Համաձայն 2015 թ. հունիսի 24-ի Վաշինգտոնում` Գերմանիայի դեսպանատան և ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչների էլեկտրոնային նամակագրության, 2007, 2009 և 2010 թթ. բակտերիայի սպորները ուղարկվում էին ԱՄՆ բանակի լաբորատորիաներ, մեջբերում է Deutsche Welle-ն:
Ըստ թերթի, սիբիրախտի նմուշներներն օգտագործվում էին «ՆԱՏՕ-ի մի քանի զորավարժությունների» շրջանակներում: Սպորների նախնական չեզոքացման գործընթացում` լաբորատորիայում առաջացել են «խնդիրներ», որոնց արդյունքում «որոշ սպորներ հնարավոր է ակտիվ են եղել»:
Իր հերթին, Գերմանիայի ՊՆ-ն զեկուցել է, որ Բունդեսվերի լաբորատորիան չի ստացել սիբիրախտի սպորների նմուշներ:
Նշվում է, որ սիբիրախտի սպորները կարող են ակտիվ մնալ տասնամյակներ շարունակ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան