Հունաստանը կմնա եվրոգոտում առնվազն մինչև հուլիսի 15-ը
Աշխարհ
Եվրոգոտու 19 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի արդյունքի համաձայն, Հունաստանը մնում է եվրոգոտում առնվազն մինչև հուլիսի 15-ը: Որոշումը կայացվել է Աթենքի հետ ձեռք բերված վարկատուների պահանջների իրականացման մասին համաձայնագրի հիման վրա:
Հունաստանի կողմից առաջին քայլը պետք է լինի հուլիսի 14-ին խորհրդարանի կողմից «կառուցվածքային բարեփոխումների հաստատությունների» հետ համաձայնեցված վեց օրինագծերի ընդունումը, այդ թվում, կենսաթոշակային և հարկային բարեփոխումների մասնավորեցման մասին (որոնք ներառում են ԱԱՀ համակարգի վերանայում):
Բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել նաև Հունաստանին տրամադրվող եռամյա օգնության ծրագրի մասին փոխըմբռնում, ինչը թույլ կտա երկրին մնալ եվրոգոտում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով գագաթաժողովի շրջանակներում առկա դիվանագիտական աղբյուրին: Աթենքին աջակցող երրորդ ծրագիրն իրականացվելու է փուլերով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան