Հունաստանը մնում է եվրագոտում
Աշխարհ
Հունաստանի և Եվրամիության միջև ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան Աթենքին մնալ եվրոյի գոտում: Այս մասին այսօր հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը. փոխանցում է Вести-ն:
«Համաձայնագիրը թույլ է տալիս Հունաստանին մնալ եվրագոտում: Դա մեր նպատակն է եղել»,- ասել է նա՝ բացատրելով, որ պայմանավորվածությունը հնարավոր է դարձել` Փարիզի և Բեռլինի հետ սերտ համագործակցության շնորհիվ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ առաջարկվող օգնության ծավալը կարող է, ի վերջո հասնել 82-ից 86 մլրդ եվրոյի՝ մինչև 3 տարի ժամկետով: Գերմանիայի կառավարության ղեկավարը պարզաբանել է, որ «Եվրախումբը անհրաժեշտության դեպքում պատրաստ է համաձայնության գալ լրացուցիչ միջոցների շուրջ»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան