«Վեցյակը» և Իրանը քննարկում են ՄԱԿ-ի բանաձևը
Աշխարհ
«Վեցյակը» և Իրանը ներկայումս բանակցություններ են վարում երկու չլուծված հարցերի՝ ՄԱԿ-ի ապագա բանաձևի նախագծի և կողմերի պարտավորությունների կատարման ժամանակային շրջանակների շուրջը, հուլիսի 13-ին Spuinik գործակալությանը հաղորդել է բանակցություններին մոտ կանգնած մի աղբյուր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Աղբյուրը մեծ առաջընթաց է նշել բանակցություններում, բայց ըստ որում արձանագրել է, որ մնում են չլուծված հիմնախնդիրներ: «Բանակցություններն այժմ կենտրոնացած են ՄԱԿ-ի զինական բռնարգելքի վերացման բանաձևի սևագրության և (կողմերի) պարտավորությունների կատարման գրաֆիկի վրա»,- հայտարարել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ Իրանի պատվիրակությունը դրսևորել է մեծ ճկունություն, և «մյուս կողմը պետք է քաղաքական որոշում ընդունի»:
Հուլիսի 13-ին Վիեննայում սկսվել է «վեցյակի» արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որտեղ արդեն երկու շաբաթից ավելի նոն-ստոպ ռեժիմով տեղի է ունենում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջը բանակցությունների եզրափակիչ փուլը: Միջազգային միջնորդների «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ) Եվրամիության և Իրանի մասնակցությամբ աշխատում են միջուկային ծրագրի ամփոփիչ համաձայնագրի վրա: Ավելի վաղ հաղորդվել է, որ կողմերը հուսով են համաձայնության հասնելու հուլիսի 13-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան