Օբաման պատմել է, թե ինչքան է ուրախացել Պուտինի հեռախոսազանգից
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ոգեշնչված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սիրիայի հարցով վերջերս կատարված հեռախոսազանգով:
«Ես ոգեշնչված եմ այն փաստով, որ Պուտինը զանգահարել է ինձ մի քանի շաբաթ առաջ և նախաձեռնել Սիրիայի հարցով հեռախոսազրույցը»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը The New York Times-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ Մոսկվան «հասկացել է», որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը «կորցնում է ուժը Սիրիայի տարածքի բաժանման հետ կապված», և, հետևաբար, «հեղաշրջման կամ սիրիական ռեժիմը վերացնելու հեռանկարներն անխուսափելի չեն, սակայն դառնում են ավելի ուժեղ սպառնալիք»:
Օբաման հավելել է, որ դիվանագիտությունը միշտ չէ, որ աշխատում է, և չի ապահովում այն ամենը, ինչ «մենք ուզում ենք», սակայն «դա բարդ աշխարհ է, և մենք թելադրում ենք մեր պայմանները»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան