Թբիլիսիում բազմահարկ շենքի պայթյունի զոհերի թիվը հասել է հինգի
Վրաստան
Թբիլիսիում`բազմահարկ շենքում գազի պայթյունի հետևանքով մահացել է 5 մարդ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նախնական տեղեկատվությամբ, պայթյունի պատճառը գազի արտահոսքն է:
Պայթյունի ալիքից փլվել են մի քանի հարևան բնակարանների պատերը, ինչպես նաև կոտրվել են ապակիները:
Մի քանի տասնյակ ընտանիքներ տարհանվել են այդ բազմահարկ շենքից և քաղաքապետի որոշմամբ ժամանակավորապես տեղավորվել են քաղաքի հյուրանոցներում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան