Կալիֆորնիայում օդ են բարձրացել դիտահորերի կափարիչները (տեսանյութ)
Աշխարհ
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում՝ Լոնգ Բիչ քաղաքում այսօր անսովոր միջադեպ է տեղի ունեցել: Կենտրոնական բնակավայրերում բառացիորեն օդ են բարձրացել դիտահորերի կափարիչները: Քաղաքի բնակիչները մի քանի ժամ հետևել են, թե ինչպես է սև ծխի սյունը բարձրանում գետնի տակից:
Քաղաքի ոստիկանությունից հաղորդել են, որ միջադեպի պատճառը եղել է ճնշման բարձրացումը, որն առաջացել է ստորգետնյա հոսանքագծերի այրման արդյունքում:
Հրդեհի հետևանքով Լոնգ Բիչում առանց էլեկտրաէներգիայի է մնացել ավելի քան երկու հազար մարդ: Քաղաքային իշխանությունները խնդրել են բնակիչներին չլքել իրենց տները, առանց ծայրահեղ անհրաժեշտության, քանի որ դա կարող է վտանգավոր լինել կյանքի և առողջության համար:
Ոստիկանությունն արգելափակել է առավել վտանգավոր փողոցները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան