ԱՄՆ-ի դատարանը մեղավոր է ճանաչել «Կոլորադոյի հրաձիգին»` զանգվածային սպանության մեջ
Աշխարհ
ԱՄՆ-ի դատարանը մեղավոր է ճանաչել Ջեյմս Հոլմսին` Կոլորադո նահանգում 12 մարդու սպանության մեջ, տեղեկացնում է AP-ն:
Ըստ դատավճռի, նրան սպառնում է ցմահ ազատազրկում:
Հիշեցնենք, որ 2012 թ. հուլիսի 20-ի գիշերը 27-ամյա Ջեյմս Հոլմսը ներխուժել է կինոդահլիճ` «Խավարի ասպետի վերադարձը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, արցունքաբեր գազ է բաց թողել և կրակ բացել:
Ողբերգության հետևանքով զոհվել է 12 մարդ, 70-ը վիրավորվել է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան