Հրաձգություն Թենեսիում. զոհվել է չորս հետևակային զինվոր
Աշխարհ
ԱՄՆ-ի Հետազոտությունների դաշնային բյուրոն հայտնել է հրաձիգի անունը, ով Թենեսի նահանգի Չատանուգա քաղաքում սպանել է չորս հետևակային զինվորների: Հանցագործը 24-ամյա Մոհամեդ Յուսեֆ Աբդուլ Ազիզն էր, հայտնում է ՏԱՍՍ-ը:
ՀԴԲ-ն հաստատել է, որ բյուրոյի գործակալները կհետաքննեն միջադեպը Չատանուգայի ոստիկանական բաժանմունքի հետ միասին:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին՝ նշելով, որ հարձակվողը միայնակ է գործել: «Մեզ հայտնի է, որ այդ հարձակումները, ամենայն հավանականությամբ, հրաձիգը միայնակ է իրականացրել»,- ասել է Օբաման:
ԱՄՆ-ի նավատորմի համալիր շինությունների տարածքում հուլիսի 16-ին զոհվել է չորս հետևակային զինվոր: Երեք մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան և ևս մեկ ծովային հետևակ, վիրավորվել են: Հանցագործը սպանվել է ոստիկանության կողմից:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)