Եվրախորհրդի ղեկավարը չի բացառել այս ամռանը Հունաստանին նվիրված նոր գագաթնաժողովը
Աշխարհ
Եվրոպայի վարկատուների և Հունաստանի կառավարության միջև հուլիսի 13-ին ձեռք բերված համաձայնությունը բավականաչափ երաշխիքներ չի տալիս առաջիկա տարիների համար, և արդեն այս ամռանը կարող է տեղի ունենալ եվրոգոտու նոր գագաթնաժողով հունական հիմնախնդրի շուրջը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս հնարավորությունն ընդունել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հուլիսի 16-ին Le Monde ֆրանսիական թերթի կայքում հրապարակված հարցազրույցում:
«Այդ համաձայնությունը երաշխիք չէ առաջիկա տարիների համար, սակայն այն թույլ տվեց Հունաստանում խուսափել քաոսից, սնանկացումից,- ասել է նա:- Առայժմ դա գործում է. հուլիսի 15-ի երեկոյան Հունաստանի խորհրդարանը քվեարկեց համաձայնագրի օգտին: Մենք, սակայն, երաշխիքներ չունենք այդ գործընթացի շարունակման վերաբերյալ, որը դժվարին է: Կան ստորջրյա խութեր: Ես չեմ կարող բացառել, որ ամռանն ստիպված լինենք անցկացնել ևս մեկ գագաթնաժողով, բայց հուսով եմ, որ, այնուամենայնիվ, դրա անհրաժեշտությունը չի լինի»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել