Արևմտյան Աֆրիկայում գրանցվել է Էբոլայով վարակման 70 նոր դեպք. ԱՀԿ
Աշխարհ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 8-ից ի վեր Արևմտյան Աֆրիկայում գրանցել է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից մահվան 15 դեպք և վարակման 70 նոր դեպք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին են վկայում հունիսի 16-ին ժնևում հրապարակված վիճակագրական տվյալները:
Ընդամենը համաճարակն սկսվելուց ի վեր Լիբերիայում, Սիեռա Լեոնեում և Գվինեայում վտանգավոր հիվանդությունց մահացել է 11 261 մարդ, 27 643-ը վարակվել է: Հիվանդանալու դեպքեր են արձանագրվել նաև Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան