Բիշքեկում չեզոքացված ահաբեկիչները հարձակում էին նախապատրաստում ռուսական ավիաբազայի վրա
Աշխարհ
Բիշքեկում չեզոքացված ահաբեկիչները նախատեսում էին իրականացնել ահաբեկչական հարձակում «Կանտ» ռուսական ավիաբազայում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով Ղրղզստանի ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությանը:
Իրավապահ մարմինների տվյալներով, Ղազաղստանի քաղաքացի Ժանբոլատ Ամիրովի գլխավորությամբ` գրոհայինները ներգրավված են եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեության մեջ:
Նշվում է, որ Բիշքեկում հուլիսի 16-ին հակաահաբեկչական գործողության ընթացքում չեզոքացվել է չորս գրոհային, ևս յոթը` ձերբակալվել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան