Խաղողի ողկույզն աճուրդում վաճառվել է ռեկորդային 8200 դոլարով
Աշխարհ
Ճապոնիայի Իշիկավա նահանգում աճեցնում են աշխարհի ամենաթանկ խաղողի Ruby Roman կոչվող տեսակը, որրը վաճառվում է բացառապես աճուրդներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս տարի խաղողի ողկույզը վաճառվել է շուրջ 8200 դոլարով, որը երկու անգամ գերազանացել է նախորդ տարվա ռեկորդը:
Ողկույզն ուներ ընդամենը 26 պտուղ, ինչը նշանակում է, որ նրանցից յուրաքանչյուրը գնորդի համար արժեցել է 315 դոլար:
Ruby Roman տեսակի նման արժեքը կայանում է նրանում, որ այն շատ հարուստ է շաքարով ու գրեթե չի պարունակում թթուներ: Եվ քանի որ խաղողի նոր բերքը խորհրդանշում է հաջողություն, ճապոնացիները հակված են հասնել ամենաքաղցր խաղողին:
Բերքի մնացած մասը վաճառվում է սուպերմարկետներում՝ մեկ ողկույզն ընդամենը 200 դոլարով:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան