Իրաքում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 100 մարդ
Աշխարհ
Իրաքի արևելքում` Դիյալա նահանգի Բանի Սաադ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 100 մարդ, ևս մոտ 50-ը` վիրավորվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով «Sky News - Arabiya» հեռուստաալիքին:
Ուրազ Բայրամի օրը` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները շուկայի մոտ պայթեցրել են ավտոմեքենան, որի մջ ռումբ էր տեղադրված:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Reuters գործակալությանը, ավտոմեքենայի մեջ եղել է երեք տոննա պայթուցիկ: Պայթյունի հետևանքով ոչնչացվել է մի քանի շենք:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել