Ավստրալացին ամուսնացրել է 12-ամյա դստերը, որպեսզի աղջիկը մեղք չգործի ամուսնությունից առաջ
Աշխարհ
Ավստրալիայի բնակիչը ամուսնացրել է իր 12-ամյա դստերը` Լիբանանի 26-ամյա մի քաղաքացու հետ, որպեսզի նա մեղք չգործի մինչև ամուսնությունը: Ինչպես հայտնում է BBC News-ը, տղամարդն ամուսնությունից առաջ սեռական կապը մի մեծ մեղք է համարում: Այդ պատճառով, որպեսզի դուստրը խուսափի արտամուսնական կապերից, որոշել է ամուսնացնել նրան` սեռական հասունությունից անմիջապես հետո:
Ամուսնական արարողությունն իսլամական օրենքների համաձայն անցկացնելու նպատակով տղամարդը հրավիրել է տեղական շեյխին: Հարսանիքը տեղի է ունեցել անցյալ տարի: Այնուամենայնիվ, մուսուլմանական ավանդույթներով ամուսնությունը, անվավեր է համարվում Ավստրալիայում:
Արդյունքում տմարդը ստացել է ութ տարվա ազատազրկում:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել