ԱՄՆ-ն ռազմական մեքենաների հերթական խմբաքանակն է փոխադրել Ուկրաինա
Աշխարհ
Ռազմական համագործակցության մասին ամերիկա-ուկրաինական պայմանավորվածության շրջանակներում Humvee տեսակի ռազմական մեքենաների երկրորդ խմբաքանակը հուլիսի 18-ին հասել է Օդեսա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆր ի Փայեթը Թվիթերի իր միկրոբլոգում:
«Այսօր առավոտյան Ուկրաինայի համար ևս 100 Humvee մեքենաներ են բերվել Օդեսա»,- գրել է ամերիկացի դեսպանը' սոցցանցում տեղադրելով մի քանի լուսանկարներ:
Ամերիկյան ռազմատեխնիկայի առաջին խմբաքանակը Ուկրաինա էր տեղափոխվել 2015 թվականի մարտի 25-ին: Ինչպես այն ժամանակ հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, բոլոր մեքենաները համապատասխան վերազինումից հետո կուղարկվեն երկրի արևելյան տարածքներում ծավալվող ռազմական գործողությունների տարածքներ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան