Լոնդոնում երկհարկանի ավտոբուսը բախվել է կամրջին
Աշխարհ
Լոնդոնի հարավում երկհարկանի ավտոբուսը փորձել է անցնել ցածր կամրջի տակով: Արդյունքում ավտոբուսի տանիքը պոկվել է, հարվածի հետևանքով տուժել է յոթ մարդ: Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
Հաղորդագրության մեջ ասված է, որ կամրջի վրա նշան է եղել, համաձայն որի այդ տեսակի ավտոբուսների անցումը կամրջի տակով արգելվում է:
Դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու շտապօգնությունը: Յոթ տուժածներից չորսին թեթև վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան