Ուկրաինայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի անդամ վեց երկրների զորավարժությունները
Աշխարհ
Ուկրաինայում այսօր մեկնարկում են Saber Guardian/Rapid Trident-2015 բազմաֆունկցիոնալ զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչև հուլիսի 31-ը: Զորավարժությունները կանցկացվեն Ուկրաինայի արևմտյան Լվով մարզի Յավորովի զորակայանում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես հայտնել է եվրոպական ինտեգրման հարցերով Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Իգոր Դոլգովը` զորավարժություններին ամենից շատ զինվորականներ կմասնակցեն ԱՄՆ-ից, իրենց մասնակցությունն են հաստատել մարտական ստորաբաժանումները ՆԱՏՕ-ի ևս 5 երկրներից (Մեծ Բրիտանիա, Լեհաստան, Ռումինիա, Բուլղարիա, Լիտվա) և Վրաստանից: Ուկրաինական կողմից զորավարժություններին կմասնակցեն մոտ 800 զինծառայողներ, մոտավորապես նույնքան զինվորականներ կլինեն այլ երկրներից:
Զորավարժություններն ուղղված են Ուկրաինայի և այլ երկրների զինված ուժերի միջև փոխգործակցության մշակմանն ու ուժեղացմանը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել