Հունաստանում բացվել են բանկերը, օրական 60 եվրոյից ոչ ավելի հանելու սահմանաքանակը պահպանվում է
Աշխարհ
Հունաստանում բանկերի բոլոր բաժանմունքները բացվել են երեքշաբաթյա ընդմիջումից հետո, որն ստացել էր «բանկային արձակուրդ» անվանումը:
Կապիտալների շարժման վերահսկողությունը պահպանվում է, ուստի բանկոմատներից կամ բանկերի դրամարկղներից մեկ անձը նախկինի պես կարող է հանել 60 եվրոյից ոչ ավելի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Այնուամենայնիվ, ինչպես պարզաբանել է Հունաստանի ազգային բանկի և Հունաստանի բանկերի միության նախագահ Լուկա Կացելին, պարտադիր չէ, որ ավանդատուները հուլիսի 20-ից մինչև 24-ը խստորեն օրկան 60-ական եվրո հանեն: Դրա փոխարեն, օրինակ՝ ուրբաթ օրը նրանք կարող են հանել միանգամից 300 եվո 5 օրվա համար:
«Հուլիսի 25-ի շաբաթ օրվանից մինչև օգոստոսի 1-ի շաբաթ օրը և օգոստոսի 1-ից ի վեր հետագա շաբաթներին նրանք կարող են հանել 420 եվրո մեկ շաբաթվա համար,- նշել է Կացելին:- Եթե ինչ-որ մեկը փող չի հանել ընթացնիկ շաբաթվա համար, ապա կորցնում է այդ իրավունքը (այսինքն՝ հաջորդ շաբաթ նա կարող է կանխիկ ստանալ 420 եվրոյից ոչ ավելի-ծնոթ, խմբ.)», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել