Աֆղանստանում 14 աֆղան զինվորականներ են զոհվել ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով
Աշխարհ
Աֆղանստանի կառավարական բանակի տասնչորս զինվորներ են զոհվել ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով: Ինչպես հաղորդել է France Press գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել մայրքաղաք Քաբուլից հարավ՝ Լոգարի նահանգում, այն շրջանում, որտեղ, ըստ հետախուզական տվյալների՝ գտնվել են «Թալիբան» շարժման գրոհայիններ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Երկու ամերիկյան ուղղաթիռներ գրոհել են աֆղանական բանակի ուղեփակոցի վրա,- մեջբերել է գործակալությունը Բարաքի Բարաք շրջանի ղեկավար Մուհամեդ Ռահիմ Ամինի խոսքը: 14 աֆղան զինվորներ սպանվել են», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել