ԵՄ-ի ԱԳ նախարարությունների ղեկավարները հավանություն են տվել Իրանի վերաբերյալ համաձայնագրին
Աշխարհ
Եվրամիության Արտաքին գործերի խորհուրդը հուլիսի 20-ին հավանություն է տվել Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև ատոմի շուրջը կնքված համաձայնագրին, հաղորդել են Բրյուսելի դիվանագիտական աղբյուրները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Reuters գործակալությունը նշում է, որ Եվրամիության ԱԳ նախարարությունների ղեկավարները կսպասեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում համաձայնագրի շուրջը քվեարկությանը, որը կկայանա օգոստոսի 20-ին ավելի ուշ, որպեսզի ստորագրությունները դնեն բանաձևի վերջնական տարբերակի տակ:
Իրանը և միջազգային բանագնացների «վեցյակը» հուլիսի լույս 14-ի գիշերը պատմական համաձայնության հասան իրանական ատոմի բազմամյա հիմնախնդրի կարգավորման շուրջը: Բազմամսյա բանակցություններն ավարտվեցին գործողությունների համատեղ համապարփակ պլանի ընդունմամբ, որի կատարումն Իրանից լիովին հանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից՝ ավելի վաղ սահմանված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները:
Համաձայնագիրը կքննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհդրում և ԱՄՆ-ի Կոնգրեսում: Համաձայնագիրը քննադատում է Իսրայելը, այն հարուցում է Մերձավոր Արևելքի նաև այլ երկրների մտահոգությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել