Պորոշենկոն եւ Տիմոշենկոն գրեթե նույն վարկանիշն ունեն
Աշխարհ
Եթե Ուկրաինայում այսօր կայանային նախագահական ընտրություններ, ապա ընտրողների 26.9 տոկոսն իր քվեն կտար գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին, 25.6 տոկոսը' նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, նման արդյունք է ստացվել Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի կատարած հետազոտության արդյունքում: Սոցիոլոգիական հարցմանը մասնակցել է 2044 մարդ երկրի 100 բնակավայրերում:
Հետաքրքրական է, որ հարցման մասնակիցների 54 տոկոսը թեկնածուի ընտրության հարցում իր որոշումը կայացրել է: Ներկա վարչապետ Արեսնի Յացենյուկը ստացել է 2,4 տոկոս ձայն, իսկ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն 1,3 տոկոս:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել