Բրիտանուհին խոստովանել է, որ 52 տարի առաջ խեղդամահ է արել սեփական որդուն
Աշխարհ
Մեծ Բրիտանիայում 67-ամյա կինը սենսացիոն հայտարարություն է արել դատարանում: Նա խոստովանել է, որ 15 տարեկան հասակում սպանել է սեփական երեխային, որը լաց էր լինում և նյարդայնացնում նրան, հաղորդում է Daily Mail-ը:
Կնոջ խոսքով` 52 տարի շարունակ նա մեղքի զգացում է ունեցել: Նա ամեն օր նա մտածում է իր հանցագործության մասին: Այն բանից հետո, երբ մայրը սպանել է իր որդուն, նա հայտնել է ոստիկանությանը, որ պատահաբար խեղդել է երեխահին, երբ նա քնած էր: Իրավապահները երեխայի մահվան պատճառը դժբախտ պատահար են համարել:
Այդ դեպքից հետո բրիտանուհին մեկ այլ տղամարդուց երկու երեխա է ունեցել: Նա խոստովանել է նաև, որ որդուն սպանելուց հետո մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան